Գլխավոր Ավելին

Գիտական լսմանը զեկուցողները երկուսն էին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսմանը զեկուցողները երկուսն էին։ ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը ներկայացրել է ստամոքսի քաղցկեղի բուժման մասին տվյալներ, վերջին տասնամյակների ընթացքում հիվանդության վիրաբուժական բուժման նորությունները:

Վերջին 5 տարվա ընթացքում այս ուղղությամբ ախտորոշման ծառայության, ուռուցքաբանության և վիրաբուժական բաժանմունքների կողմից աշխատանքներ են կատարվել համալսարանական հիվանդանոցում, ինչը բերել է ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունքների բարելավման: Բանախոսը ներկայացրել է նաև ստամոքսի քաղցկեղի կապակցությամբ իր կատարած լապարասկոպիկ ռադիկալ օնկոլոգիական ռեզեկցիայի և գաստրէկտոմիայի տեսանյութ, պատմել ստամքոսի վիրաբուժության մեջ լապարասկոպիայի ներդրման կլինիկայի փորձը և անցած ուղին:

Մյուս զեկուցողը օրթոպեդ-վնասվածքաբան Խաչատուր Հարությունյանն էր, ով խոսել է բարդ կոտրվածքների բուժման ժամանակ 3D մոդելավորման կիրառման մասին։ Այն իրենից ներկայացնում է նոր մեթոդ, որը թույլ է տալիս իրականացնել բարդ վնասվածքների նախավիրահատական պլանավորում՝ 3D տպիչի օգնությամբ։Օրթոպեդ-վնասվածքաբանը նշեց, որ այս մեթոդի շնորհիվ վիրահատական բուժումը հնարավոր է պլանավորել և կատարել բարձր որակով և ճշգրտությամբ։ Ի դեպ, համալսարանական հիվանդանոցում շուրջ 8 տասնյակ բուժառու արդեն իսկ այս նոր մեթոդով են ստացել իրենց բուժումը։

×
facebook sharing button facebook